Գերմանիայի Կեմնից քաղաքում լողացող թանգարան կկառուցեն

19:07 • 05.07.13

Գերմանացի հնագետ Դոմինիկ Գյորլիցը ցանկանում է ցուցադրության ներկայացնել իր քարեդարյա առագաստանավը գերմանական Կեմնից քաղաքում, հայտնում է Euromag-ը:


Այդ  նավով 2007-ին վերջինս Ամերիկայից ծովով անցել է Աֆրիկա՝ այդպիսով ապացուցելով, որ մշակութային շփումը մայրցամաքների միջև հնարավոր է եղել դեռևս մ.թ.ա. 1000 թվականին:


Նավը կցուցադրվի լողացող գմբեթավոր թանգարանում, որի կառուցման ֆինանսավորումը գրեթե հաստատվել է և կառուցումը սկսվելու 2014-ին, հայտնում է Bild պարբերականը: