Իրանի պետական հեռուստատեսությունը սկանդալի մեջ է հայտնվել Շակիրային ցուցադրելու համար

10:00 • 05.07.13

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնվել է բուռն քննադատությունների ու դժգոհությունների կենտրոնում միայն այն պատճառով, որ եթերով ցույց է տվել հանրահայտ կոլումբիացի երգչուհի Շակիրային Բրազիլիայում կայացած Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

 

Ինչպես նշում է Al-Arabiya-ն, երգչուհին կրել է Իրանի դեպքում արգելված մի բլուզ, որն ի ցույց է դրել նրա մերկ պարանոցն ու թևերը։ Հարկ է նշել, որ այս երկրում կանանց արգելվում է ֆուտբոլային խաղերի գնալ տղամարդկանց հետ։

 

Հիշեցնենք, որ նմանատիպ մեկ այլ դեպք էր տեղի ունեցել ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի հետ, երբ փետրվար ամսին նա հայտնվել էր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը ուսերն ու կրծքավանդակը բաց երեկոյան զգեստով, ինչն անթույլատրելի համարելով՝ իրանական հեռուստատեսությունը Photoshop-ի միջոցով փակել էր Օբամայի մարմնի մերկ հատվածները՝ նրա հագուկապը համապատասխանեցնելով իսլամական «դրես կոդին»։