Ամենահայտնի համբույրները՝ Համբույրի միջազգային օրվան ընդառաջ (լուսանկարներ)
Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի միջազգային օրը։ Օրվան ընդառաջ bigpicture.ru-ն որոշել է ներկայացնել ֆիլմերից, սերիալներից և լրատվական ժապավեններից ամենահայտնի համբույրները։
«Քամուց քշվածները»
«Քեզ հարկավոր է շատ շտապ համբուրել»,- հայտարարեց Ռետ Բաթլերի դերակատար Կլարկ Գեյբլը Սկարլեթի դերակատարուհի Վիվյեն Լիին 1939 թվականի արտադրության կուլտային ֆիլմում։

«Եղբայրական համբույր»
Սա Դմիտրի Վրուբելի գրաֆիթին է՝ ամենահայտնիներից մեկը Բեռլինյան պատին։ 1990-ի նկարում պատկերված են «եղբայրաբար» համբուրվող Լեոնիդ Բրեժնևն ու Էրիխ Հոնեքերը։ Գրաֆիթին մաքրվել է 2009-ի մարտին։

Էլ Գորի ու նրա կնոջ՝ Թիփերի համբույրը 2004-ի հուլիսի 26-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարի բացման ժամանակ։ Այս էներգետիկ համբույրը գրավել է հասարակության ուշադրությունը։ 2010-ին Գորերը բաժանվել են 40 տարվա ամուսնությունից հետո։

1990 թվականի արտադրության «Ուրվականը» ռոմանտիկ ֆիլմում Դեմի Մուրի և Պատրիկ Սուեյզի հերոսների համբույրը հաղթում է նույնիսկ մահը։

Բրիթնի Սփիրսի և Մադոննայի համբույրը 2003-ին MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Սփիրսը պատմել է, որ համբուրվել առաջարկել է Մադոննան։

«Նախաճաշ Տիֆանիի մոտ»
1961թ.-ի դասական ֆիլմում Հոլի Գոլայթլին (Օդրի Հեփբերն) անձրևային եղանակին դուրս է նետվում տաքսուց իր սիրելիին համբուրելու համար։

«Սպան և ջենթլմենը»
Ռիչարդ Գիրը ռազմածովային մարզահագուստով հայտնվում է Դեբրա Ուինգերի կարի գործարանում 1982-ի ֆիլմի վերջում և համբուրում ու տանում նրան բարձր ծափողջույնների ներքո։

«Հիշողության օրագիրը»
2004 թվականի ֆիլմում Էլլին (Ռեյչել ՄաքԱդամս) և Նոան (Ռայան Գոսլինգ) կրքոտ համբուրվում են անձրևի տակ մի քանի տարվա բաժանումից հետո։

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի համբույրը 2011-ի ապրիլի 29-ին տեղի ունեցած պսակադրության ժամանակ։

«Սարդ մարդը»
Փիթեր Փարքերը՝ Սարդ մարդը, մինչև ականջների ծայրը սիրահարված է Մերի Ջեյն Ուոթսոնին 2002-ի այս ֆիլմում։

«Տիտանիկ»
«Տիտանիկ» նավի տախտակամածին Ռոուզի (Քեյթ Ուինսլեթ) և Ջեքի (Լեոնարդո Դի Կապրիո) հանրահայտ համբույրը։ Ֆիլմը ստացել է 11 «Օսկար» մրցանակ։

«Մթնշաղ»
Քրիսթեն Սթյուարտի և Ռոբերտ Պատինսոնի համբույրը 2006-ի ֆիլմում։

2011-ի հունիսի 15-ին Վանկուվերի փողոցներում անկարգությունների ժամանակ արված հանրահայտ լուսանկարը։











