«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Եղիցի լույս» մրցանակը կտրվի Արտավազդ Փելեշյանին
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում այս տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը կտրվի հայ մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, որը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կհանձնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այս մասին այսօր հրավիրված մումուլի ասուլիսին հայտարարեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Նա է արժանի հայ կինոմատոգրաֆիայի մեջ այս մրցանակին: Նա քիչ է խոսում, շատ լուրջ մարդ է: Երեկ ասեցի՝ մի քիչ շփվիր լրագրողների հետ, ասաց՝ իրենք են մեղավոր, իրենք են էն վիճակը ստեղծել, որ չեմ ուզում լրագրողների հետ շփվեմ: Եթե հիշում եք՝ անցած տարի մենք այս մրցանակը տվեցինք ռուս ռեժիսոր Սակուրովին, որը մեծ ոգևորություն առաջացրեց Ռուսաստանում»,-ասաց նա:
Նշենք, որ մրցանակը կտրվի հուլիսի 12-ին:










