Նկարիչը հիասքանչ պատկերներ է ստեղծում՝ մարդկանց վերածելով «կենդանիների և մրգերի» (լուսանկարներ)
Աշխարհում բոդիարտի հայտնի վարպետ Յոհանես Ստոյթերը ներկայացնում է մտքի խաղի և նկարչության աննման համադրության արդյուքում ստացված պատկերներ, որոնցում առարկաներն անհետանում են հետին ֆոնի պատկերում, գրում է Daily Mail-ը:
Տեսողական ունակություններով օժտված տաղանդավոր նկարիչը կտավը փոխարինել է մարդկային մարմնով՝ իր կենդանի մոդելներին վերածելով բնությամբ ոգեշնչված էակների կամ առարկաների:
35-ամյա նկարիչն իր յուրաքանչյուր աշխատանքն ստեղծում է ութ ժամվա ընթացքում՝ հատուկ շնչող ներկ օգտագործելով:
Նրա ցնցող ստեղծագործությունների շարքին են պատկանում մրգից պատրաստված գլուխները, արևադարձային ծառագորտը և այլ կենդանակերպ պատկերներ:




.jpg)
















