Այսօր Համբույրի միջազգային օրն է

11:49 • 06.07.13

Ամբողջ աշխարհում այսօր՝ հուլիսի 6-ին, նշվում է Համբույրի միջազգային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ հորինել են Մեծ Բրիտանիայում, գրում է calend.ru-ն։

 

Իսկ երկու տասնյակ տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։ Բազմաթիվ քաղաքներում այսօր անցկացվում են համբույրի տարբեր մրցույթներ, որոնց մասնակիցներին մրցանակների և նվերների արժանանալու հնարավորություն է ընձեռվում։

 

Հայտնի համբուրվողները.

Ոմն ամերիկացի Ա. Ե. Վոլֆրամը՝ Մինեսոտայից, նահանգում 1990 թվականի սեպտեմբերի 15-ին անցկացված փառատոնի ժամանակ 8 ժամվա ընթացքում համբուրել է 8.001 մարդու։ Այդպիսով նա համբուրել է տարբեր մարդկանց ամեն 3.6 վայրկյանը մեկ։

 

Էկրանին առաջին համբույրը՝ 1896 թվականին. համբուրվել են Մեյ Իրվինն ու Ջոն Ս. Ռայեն Թոմաս Էդիսոնի 30-վայրկյանանոց «Համբույր» հոլովակում։

 

Համբույրի տեսարաններով ամենահագեցած ֆիլմը. «Դոն Ժուան» (1926թ., Warner Bros. Pictures ընկերություն)։ Դրանում հաշվվել է 191 համբույր։

 

Ամենաերկար համբույրը կինոյի պատմության ընթացքում. Ռեջիս Թումին և Ջեյն Վայմենը համբուրվել են 185 վայրկյան 1940 թվականի արտադրության You’re in the Army Now («Դու հիմա բանակում ես») ֆիլմում։