Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Ստեփանակերտում հուլիսի 7-ին տեղի է ունեցել «Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան, տեղեկացնում է «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնը։
Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար:
«Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ "Ты кто такой? Давай, до свидания" տեսանյութը»,– ասվում է հաղորդագրությունում:










