Բրազիլացի երգչին սպանել են հենց համերգի ժամանակ (տեսանյութ)

13:07 • 08.07.13

Բրազիլիայում ֆանկ ոճի երաժիշտ և կատարող Դանիել Պելեգրինին, ով հանդես էր գալիս MC Daleste կեղծանվան ներքո, սպանվել է համերգի ժամանակ։ Նա մահացել է լույս կիրակի գիշերը, հայտնում է Лента-ն՝ Estado.com լրատվական պորտալին հղումով։

 

Համերգն անցկացվել է Կամպինաս քաղաքում։ MC Daleste-ը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան, հայտնում է CKHiD.com-ը։

 

Ձերբակալվածներ դեռևս չկան, սպանության դրդապատճառների մասին նույնպես ոչինչ հայտնի չէ։

 

MC Daleste-ը 20 տարեկան էր։ Վերջին շրջանում նա բավականին հայտնի էր դարձել բրազիլացի երիտասարդության շրջանում։ Նա ամսական մոտ 40 համերգ էր ունենում, ինչը նրան բերում էր 200.000 դոլարի եկամուտ։

Ականատեսները հրապարակել են համեգի տեսանյութը, որում պատկերված է Պելեգրինիի սպանությունը։