Dolce&Gabbana-ն աստղային հաճախորդների համար շքեղ դիմակահանդես է կազմակերպել Վենետիկում (լուսանկարներ)
Իտալական հանրահայտ Dolce&Gabbana նորաձևության տան կրեատիվ դիզայներների անսահման կենսուրախությանն ու ամուր կամքին կարելի է միայն նախանձել, գրում է The Tatler-ը՝ ընդգծելով, որ ո՛չ իտալական արդարադատության հետ խնդիրները և ո՛չ էլ ցուցադրությունների ժամանակ տեղի ունեցած սկանդալներն ի վիճակի չեն դիզայներական այս դուետին վհատեցնել։
Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան խնջույքների մեծ սիրահարներ են և երբեք առիթը բաց չեն թողնում իրենց ուրախությունը կիսել աստղային գործընկերների ու ընկերների հետ։
Ասվածի վառ օրինակն է անցած հանգստյան օրերին Վենետիկի Pisani Moretta պալատում տեղի ունեցած շքեղ դիմակահանդեսը, որին հրավիրված են եղել նորաձևության տան ամենաճանաչված հաճախորդները՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից։




















