Կարլոս Սլիմը 40 մլն դոլար է ներդրել Shazam երաժշտական հավելվածի մեջ

09:19 • 08.07.13

Մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմի ղեկավարության տակ գտնվող América Móvil ընկերությունը 40 մլն դոլար է ներդրել Shazam երաժշտական հավելվածի մեջ, գրում է Газета.ru-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին։


Պարբերականը նշում է, որ դա մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի առաջին ներդրումներից է բրիտանական ընկերությունում։


Shazam-ը պարզում է, թե ինչ հեռուստածրագիր է նայում հեռուստադիտողը, և տրամադրում է լրացուցիչ կոնտենտ և գովազդ։ Shazam-ը նախապես կներբեռնվի América Móvil ընկերության կողմից վաճառվող հեռախոսներում, ինչը հավելվածի համար ճանապարհ կբացի դեպի Լատինական Ամերիկայի շուկա։ Նախագիծը նախատեսվում է թողարկել այս տարի։


«Այժմ ուշադրության կենտրոնում կհայտնվի Լատինական Ամերիկան՝ Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի հետ միասին»,- ասել է Shazam-ի գործադիր տնօրեն Էնդրյու Ֆիշերը։