Լոնդոնում ավելի քան 35 հազար մարդ է այցելել London Film and Comic con ցուցահանդես (լուսանկարներ)

11:19 • 08.07.13

Լոնդոնում կիրակի ավարտվել է London Film and Comic con ցուցահանդեսը, որը նվիրված է եղել կինոյին, հեռուստատեսային սերիալներին, տեսախաղերին, անիմեին և կոսփլեյին՝ հանդերձավորված խաղ, որում մարդիկ վերածվում են իրենց սիրելի հերոսներին, գրում է ИТАР-ТАСС-ը։


Երեք օրվա ընթացքում ցուցահանդես է այցելել մոտ 35 հազ. մարդ։ Կազմակերպիչները նշում են, որ «ցուցահանդեսի երկու հիմնական օրվա համար՝ շաբաթ և կիրակի, նախապես վաճառվել է մոտավորապես 35 հազ. տոմս»։


2006-ից մինչ օրս անցկացվող ֆորումում կինոֆիլմերի տարբեր կերպարների երկրպագուները կարող են շփվել դերասանների հետ։ 10-30 ֆունտ ստեռլինգի (15-45 դոլար) դիմաց յուրաքանչյուրը կարող էր ստանալ իր կուռքի ստորագրությունը և լուսանկարվել նրա հետ։


Ցուցահանդեսում, որին մասնակցել է ավելի քան 80 դերասան, հնարավոր է եղել շփվել, մասնավորապես, դերասան Դևիդ Փրոուզի, Դենի Գլովերի, ինչպես նաև Նորման Ռիդուսի հետ։


Միջոցառման ընթացքում առաջարկվել է նաև ձեռք բերել հայտնի դերասանների ստորագրություններ։ Օրինակ, «Ֆանտոմաս» ֆիլմերից հայտնի Լուի դե Ֆյունեսի ստորագրությունն արժեցել է 65 ֆունտ (100 դոլար), իսկ Լեոնարդո Դի Կապրիոյի ստորագրություն՝ 150 ֆունտ (230 դոլար)։