Ջեյմս Քեմերոնը քննադատել է ստուդիաների` 3D ֆորմատով ֆիլմեր արտադրելու պահանջները
Ջեյմս Քեմերոնը քննադատել է ստուդիաներին, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել արտադրել 3D ֆորմատով ֆիլմեր, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Film Stage-ին: Համապատասխան հայտարարությունը հայտնի ռեժիսորը կատարել է Մեքսիկայում ընթացող TagDF ֆորումում ելույթ ունենալիս:
Ըստ Քեմերոնի, որոշ ռեժիսորներ չեն սիրում 3D ֆորմատը և իրենց հարմարավետ չեն զգում, երբ ստիպված են աշխատել դրա հետ: Սակայն նրանք ստիպված են նկարահանել ստերեոսկոպիկ ֆիլմեր, որովհետև այդպես պահանջում ստուդիաները, որոնք ցանկանում են այս կերպ մեծացնել ստացվող եկամուտները:
Քեմերոնը նաև հավելել է, որ «Iron Man 3»-ը և «Man of Steel» ֆիլմերը կարող էին ստեղծվել 2D ֆորմատով:
«Եթե դուք ծախսեիք 150 միլիոն դոլար հատուկ էֆեկտների վրա, ապա ձեր ֆիլմը այդպես տպավորիչ կլիներ»,-ասել է Քեմերոնը:










