Սոֆի Լորենը վերադառնում է կինո
Իտալացի հայտնի դերասանուհի Սոֆի Լորենը կնկարահանվի ֆրանսիացի գրող Ժան Կոկտոյի «Մարդկային ձայն» պիեսի էկրանավորումում։ Դրամայի մշակմամբ կզբաղվի Լորենի որդին՝ Կարլո Փոնթին, գրում է Обозреватель-ը։
Դերասանուհու համար դա կդառնա առաջին դերը գրեթե 5-ամյա դադարից հետո։ Վերջին անգամ մեծ էկրանին Սոֆի Լորենը երևացել է 2009-ին՝ Ռոբ Մարշալի «Ինը» ֆիլմում գլխավոր հերոսի մոր երկրորդական դերում։
Գլխավոր դերում դերասանուհուն վերջին անգամ տեսել են 2004-ին իտալական-գերմանական «Լցոնած պղպեղները գործի են անցնում» ֆիլմում։
Ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Հռոմում, Նեապոլում և Օսթիայում։










