Բորխեսի այրին Հռոմի պապին է նվիրել գրողի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն

11:14 • 09.07.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի այրուն՝ Մարիա Կոդամային, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով KAI գործակալությանը։

 

Մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել է, որ հայտնի արգենտինացի գրող Բորխեսի այրին Հռոմի պապին է նվիրել գրողի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն։

«Ես շատ ուրախ եմ ստանալ այս հրատարակությունը, քանի որ նախորդում շատ թերություններ կային»,- ասել է պոնտիֆիկոսը՝ ընդունելով նվերը։