Պլասիդո Դոմինգոն տեղափոխվել է հիվանդանոց
Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն «թոքային էմբոլիա» ախտորոշմամբ տեղափոխվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Риа Новости-ին՝ հղում կատարելով El Mundo-ին:
Երգչի ներկայացուցիչը նշել է, որ տենորը բժիշկների վերահսկողության տակ կմնա 3-4 շաբաթվա ընթացքում, ինչպես նաև վստահեցրել է, որ Դոմինգոն ամբողջովին կվերականգնվի: Նաև նշվում է, որ երգիչը աշխատանքի կվերադառնա այն ժամանակ, երբ ամբողջովին վերականգնի իր ուժերը:
Այս ամենի արդյունքում Պլասիդո Դոմինգոն ստիպված կլինի չեղյալ հայտարարել իր բոլոր համերգները, որոնք նախատեսված էին այս ամիս:










