Էլթոն Ջոնը հետաձգել է համերգային շրջագայությունը կույր աղիքի բորբոքման պատճառով
19:45 • 09.07.13
Բրիտանացի երգիչ և երգահան Էլթոն Ջոնը չեղարկել է ամառային համերգային շրջագայությունը կույր աղիքի բորբոքման պատճառով, հայտնում է Газета.Ru-ն՝ BBC-ին հղումով:
Բժիշկների խորհրդով 66-ամյա երաժիշտը հակաբիոտիկ նյութերով բուժման կուրս կանցնի, ինչից հետո վիրահատության կենթարկվի:
Էլթոն Ջոնը նախատեսում է կրկին բեմ դուրս գալ 2013-ի սեպտեմբերին:
Placeholder










