19-րդ դարում ստեղծված մեխանիկական թռչունը կվերադարձվի Էրմիտաժի մշտական ցուցադրությանը
Էրմիտաժում ներկայացվել է 19-րդ դարում ստեղծված մեխանիկական թռչունը, որը վերջերս վերանորոգվել է թանգարանի մասնագետների կողմից և վերադարձվել ցուցադրության, գրում է Lenta.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:
Ցուցանմուշն իրենից ներկայացնում է ոսկեջրած վանդակ՝ մի քանի ճյուղերով և արհեստական թռչնակով: Հատուկ մեխանիզմի շնորհիվ թռչունը ցատկոտում է՝ թռչելով մի ճյուղից մյուսը, միաժամանակ մեկ այլ մեխանիզմի օգնությամբ մեղեդի է վերարտադրվում՝ տպավորություն ստեղծելով, որ թռչնակը երգում է:
Վերանորոգված երաժշտական վանդակը կհայտնվի Էրմիտաժի մշտական ցուցադրության շարքում, ինչպես նաև կցուցադրվի ցուցահանդեսների ժամանակ:










