Հայտնի են դարձել «Եվրատեսիլ 2014»-ի անցկացման ամսաթվերը

12:22 • 09.07.13

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները որոշել են միջոցառման անցկացման ամսաթվերը. կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։

 

Ինչպես նշում է Euromag-ը, այս մասին տեղեկացրել են Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունից։ Մինչդեռ РИА-Новости-ն հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե որ քաղաքում է անցկացվելու միջոցառումը, սակայն «Եվրատեսիլ 2014-ը» հյուրընկալելուն հավակնում է դանիական 3 քաղաք։

 

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլի» հաղթող է ճանաչվել Դանիան ներկայացնող Էմիլի դե Ֆորեսթն իր Only Teardrops երգով։