Իսրայելի հյուսիսում հնէաբանները եգիպտական սֆինքսի մնացորդներ են հայտնաբերել
Իսրայելի հյուսիսում գտնվող «Տել-Ասոր» Ազգային պուրակում իրականացված պեղումների արդյունքում Հրեական համալսարանի հնէաբանները հայտնաբերել են հին եգիպտական սֆինքսի հատվածներ: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ուսումնական հաստատության տարածած մամլո հաղորդագրությանը:
Արձանի վրա փորագրված է Մանկաուր փարավոնի անունը, ով Գիզայի բուրգերի կառուցողներից մեկն է և ապրել է մ.թ.ա 3-րդ հազարամյակում: Փարավոնի անվան կողքին մասնագետները նաև հայտնաբերել են գրություն:
«Տել-Ասոր»-ում պեղումները ղեկավարում են պրոֆեսոր Ամնոն Բեն-Տորը և դոկտոր Շարուն Ցուկերմանը: Գիտնականները հայտնել են, որ գրությունները ցույց են տալիս, որ սֆինքսը քանդակվել է Գելիոպոլում, որտեղ գտնվում է արևի գերագույն աստծո գլխավոր սրբավայրը:
Բեն-Տորը և Շարոնն ընդգծում են, որ սֆինքսի քանդակը միակն է Միջերկրական ծովի արևելյան մասում: Հայտնագործությունը կատարվել է Ասոր քաղաքի պեղումների ժամանակ: Գիտնականները գտնում են, որ սֆինքսը Իսրայելի հյուսիս է տեղափոխվել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Հնարավոր է, որ հենց այդ ժամանակաշրջանում Եգիպտոսի կառավարիչը Ասորի թագավորին է նվիրել այս թանկարժեք քանդակը:










