Կարլովի Վարիի կինոփառատոնում հաղթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմը
Կարլովի Վարիի (Չեխիա) կինոփառատոնում հաղթել է հունգարացի ռեժիսոր Յանոշ Սասի «Հաստ տետր» ֆիլմը, գրում է Обозреватель-ը։
«Բյուրեղապակե գլոբուս» մրցանակին արժանացած ֆիլմն Ագոտա Քրիսթոֆի համանուն վեպի էկրանավորումն է։ Գիրքը հրատարակվել է 1986-ին և պատմում է 13-ամյա երկվորյակ եղբայրների ողբերգական պատմության մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ռեժիսորական լավագույն աշխատանքի համար մրցանակի է արժանացել չեխ բեմադրիչ Յան Գրժեբեյքի «Մեղրամիս» ֆիլմը։ Լավագույն դերասան է ճանաչվել Օլաֆուր Դարի Օլաֆսոնը, որը նկարահանվել է իսլանդական «XL» դրամայում։
Լավագույն դերասանուհու մրցանակը կիսել են Էմի Մորթոնը, Լուիզա Քրաուզեն, Էմիլի Միդեն և Մարգո Մարտինդեյլը, որոնք նկարահանվել են «Կապույտ թռչուն» ամերիկյան դրամայում։
Կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար «Բյուրեղապակե գլոբուս»-ի պատվավոր մրցանակին են արժանցել Ջոն Թրավոլտան, Օլիվեր Սթոունը և չեխ հագուստի նկարիչ Թեոդոր Պիշտեկը։
Կարլովի Վարիի 48-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվել է հունիսի 28-ից հուլիսի 6-ը։ Հիմնական մրցույթին մասնակցել է 14 ֆիլմ։










