Մոսկվայի Ստանիսլավսկու թատրոնի նոր տնօրեն կդառնա Արա Կարապետյանը

14:30 • 09.07.13

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի տնօրեն կդառնա գործող տնօրեն Վլադիմիր Ուրինի տեղակալ Արա Կարապետյանը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը լքել է պաշտոնը, որպեսզի փոխարինի Մեծ թատրոնի տնօրեն Անատոլի Իկսանովին։ Նրա վաղաժամկետ ազատման պատճառը ՌԴ մշակույթի նախարարության որոշումն է՝ խզել նրա հետ պայմանագիրը, որն ավարտվելու էր այս տարվա աշնանը։

 

«Ստանիսլավսկու թատրոնն աշխատելու է ինչպես նախկինում, այն ղեկավարելու է իմ առաջին տեղակալը, ում հետ ես աշխատել եմ 7 տարի։ Նա երաժիշտ Արա Կարապետյանն է»,-հաղորդել է Վլադիմիր Ուրինը։

 

Արա Կարապետյանը եղել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դիրիժորը, աշխատել է Պերմի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում նա աշխատում է 1997թ.-ից։