Disney ստուդիան սցենարիստ է գտել Քիփլինգի «Ջունգլիների գրքի» համար

15:12 • 10.07.13

Disney ստուդիան, որը 1967թ. թողարկել է «Ջունգլիների գիրքը» հայտնի մուլտֆիլմը, շարունակում է աշխատանքը Նոբելյան մրցանակակիր Ռեդյարդ Քիփլինգի պատմվածքների հավաքածուի էկրանավորման վրա, որում գործում են խոսող կենդանիներ, ինչպես նաև նրանց դաստիարակած «մարդու երեխան»՝ Մաուգլին։

 

Այսօր պարզ է դարձել, որ սցենարի վերամշակմամբ կզբաղվի Ջասթին Մարքսը, գրում է filmpro.ru-ն։


Disney ստուդիային զուգահեռ «Ջունգլիների գրքի» էկրանավորմամբ զբաղվում է նաև Warner Bros ընկերությունը։