Գերմանիայում կանցկացվի Գրիմ եղբայրների հեքիաթների փառատոն
Գերմանիայի Կասել քաղաքում հուլիսի 18-ից օգոստոսի 18-ը կանցկացվի Գրիմ եղբայրների հեքիաթների փառատոնը, տեղեկացնում է Euromag-ը:
Վիլհելմ և Յակոբ Գրիմների հեքիաթների հիման վրա ստեղծված երաժշտական պոպուրին կդառնա փառատոնի այցեքարտը, որն անցկացվում է Գրիմ եղբայրների հայրենի քաղաքում:
Փառատոնի ընթացքում գրեթե ամեն օր Կասելի բուսաբանական այգու բեմում կցուցադրվի հայտնի «Կարմիր գլխարկ» հեքիաթի բեմականացումը:










