Ջոն Վուն կնկարահանի չինական «Տիտանիկ»
«Առաքելությունն անիրագործելի է 2» և «Առանց դեմքի» ֆիլմերի ռեժիսոր Ջոն Վուն քառամյա ընդմիջումից հետո վերադառնում է ռեժիսուրային, գրում է filmpro.ru-ն՝ վկայակոչելով Variety-ն։
«The Crossing» դրաման, որը պատմում է Հարավչինական ծովում ճանապարհորդող նավի մասին, արդեն իսկ չինական մամուլում համեմատվում է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի հետ։
Ջոն Վուի նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1949թ. չինական հեղափոխության ժամանակ։ Ֆիլմը կպատմի սոցիալական տարբեր խավերին պատկանող 3 զույգի մասին, որոնց ճակատագրերը հատվում են Չինաստանից Թայվան ուղևորվող նավի վրա։
Ֆիլմի սցենարիստն է Հուլ Լինգ Ուենգը։ Չինական «Տիտանիկի» բյուջեն կկազմի 40 մլն դոլար։ Ֆիլմն էկրաններին կհայտնվի 2 մասով։










