Անջելինա Ջոլին նոր ֆիլմ է նկարահանում Հավայան կղզիներում (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին օրերս ժամանել է Հավայան կղզիներ՝ իր նոր ռեժիսորական նախագծի նկարահանումների համար, գրում է Обозреватель-ը։ Դերասանուհին կղզիներ է այցելել որդիների՝ Մեդոքսի և Պաքսի հետ։ Ըստ լուրերի՝ նկարահանումները պետք է տևեն մոտ 8 շաբաթ։
Ջոլիի նոր ֆիլմը կանվանվի «Անկոտրումը»։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրական հերոս Լուի Զամպերինիի մասին, որը մինչ պատերազմը եղել է աթլետ։ 1936-ին նա մասնակցել է Գերմանիայում անցկացված Օլիմպիադային։
Պարտվելով վերջին մրցման ժամանակ՝ Զամպերինին, այնուամենայնիվ, արժանանում է Հիտլերի լավ վերաբերմունքին։ 1940-ին նա կրկին պարտվում է Օլիմպիադայում և մեկնում մարտի դաշտ։ Ճապոնիայում Զամպերինիի ինքնաթիռը կործանվում է, իսկ օդաչուն հայտնվում գերության մեջ։
Սյուժեի հիմքում Լորա Հիլենբրանդի համանուն կենսագրական գիրքն է։ Սցենարի մշակմամբ զբաղվել են հայտնի Քոեն եղբայրները։




















