Գրիգորի Լեպսը հետաձգել է համերգները՝ ձայնալարերի հետ ունեցած խնդիրների պատճառով

15:37 • 10.07.13

Բժիշկներն արգելել են հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին համերգներ տալ Սոչիում և Անապայում։ Այս ամառ պլանավորած համերգների հետաձգման պատճառ է դարձել ֆրանսիացի բժիշկ Ժան Աբիթբոլի եզրակացությունն այն մասին, որ ռուսական էստրադայի աստղը լուրջ խնդիրներ ունի ձայնալարերի հետ կապված, գրում է Life News-ը։

 

«Ախտորոշումը հաստատվել է, ավելին՝  հեռանկարները պարզ չեն։ Եվրոպացի բժիշկների խորհուրդը պնդում է առավելագույնս սահմանափակել համերգային ելույթները։ Ձայնալարերի ստուգման ժամանակ նրանք լուրջ մտավախություններ են հայտնել երգչի «ձայնային գործիքի» վիճակի վերաբերյալ և սարսափել կենդանի համերգների թվից»,- ասել են Լեպսի պաշտոնական ներկայացուցիչները։

 

Բժիշկները փորձում են խուսափել վիրահատական միջամտությունից, որի հետևանքներն անկանխատեսելի են։


Սիրելի արտիստին այս տարի չեն տեսնի Սոչիի, Անապայի և Կրասնոդարի բնակիչները։