Սեպտեմբերի 20-ին Իէն Գիլանը կմասնակցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը

13:55 • 10.07.13

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը, որը կկայանա սեպտեմբերի 20-ին, կմասնակցեն ռոք-աստղ, Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանը` տիկնոջ հետ, և Do Something կազմակերպության գործադիր տնօրեն, Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին, տեղեկացնում է «Մեդիամաքսը»:


Դպրոցի շինարարությունն իրականացվում է «Մեդիամաքսի», Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում:


Առաջիկայում շինարարները նախատեսում են ավարտել դպրոցի ներքին հարդարման աշխատանքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության շնորհիվ դպրոցը ապահովված կլինի նոր կահույքով:


Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցմամբ իր տրամաբանական ավարտին կմոտենա 1989 թվականին մեկնարկած Rock Aid Armenia նախագիծը: