Մեքսիկայում հնագետները հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերել (լուսանկարներ)
Հյուսիսիայի Մեքսիկայում հնագետները հազարավոր քարեդարյա փորագրություններ են հայտնաբերել, ներկայացնում է Daily Mail-ը:
Ժայռափոր պատկերներն իրենցից ներկայացնում են ձկան և արևի խորհրդանիշներ, ինչպես նաև անկանոն ու բարդ նախշեր, համակենտրոն շրջաններ, ալիքավոր գծեր և այլն, որ նախամարդիկ պատկերել են հազարավոր տարիներ առաջ:
Գիտնականները կարծում են, որ այս ժայռապատկերները ստեղծվել են որսորդությամբ կամ հավաքչությամբ զբաղվող մեր նախնիների կողմից դեռևս 6000 տարի առաջ: Գիտնականների վարկածով այս փորագրությունները, որոնք հաճախ պատկերում են կենդանիների, հատկապես եղնիկների հետքեր, կարող են լինել որսորդական ծիսակատարությունների մի մասը:
Ժայռապատկերներում նկատվում են նաև աստղերի պատկերներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ մեր նախնիները շատ ավելի մեծ պատկերացումներ են ունեցել երկնքի ու տիեզերքի մասին, գրում է աղբյուրը:














