Դաշնակահարներն ավելի աշխատասեր են, բայց պակաս ինքնավստահ, քան կիթառահարները. հետազոտություն

18:59 • 10.07.13

Կանադացի գիտնականները հետազոտություն են իրականացրել 292 կիթառահարների և 307 դաշնակահարների շրջանում՝ պարզելու երաժիշտների մոտ ստեղծագործելու մոտիվացիայի առկայությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PsyPost պարբերականում, տեղեկացնում է Russia Today-ը:


Գիտնականները պարզել են, որ կիթառ նվագողների շուրջ 90 տոկոսն արդեն երաժշտություն գրելու փորձ կատարել է: Կիթառահարներն ավելի ազատ են ստեղծագործելու հարցում: Ի հակադրություն՝ դաշնակահարներն ավելի մեծ ձգտում ունեն կրթության հանդեպ:


Հետազոտության արդյունքների համաձայն՝ կիթառահարների 13.5 տոկոսը միայն չեն ձգտում ցուցաբերում հմտանալու կոմպոզիտորական արվեստում, իսկ դաշնակահարների շրջանում՝ 40 տոկոսը: 
 

Դաշնակահարներն ավելի աշխատասեր են, բայց պակաս ինքնավստահ, քան կիթառահարները. հետազոտություն