Արսինե Խանջյանին շնորհվեց Հենրիխ Իգիթյանի անվան մրցանակ (տեսանյութ)
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում այսօր տեղի ունեցավ «Արևելքից՝ արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն. հայ արվեստագետներ» ցուցահանդես, որն անցկացվում է «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ցուցահանդեսի ժամանակ թանգարանի հիմնադիր Հենրիխ Իգիթյանի անվան ամենամյա մրցանակը Մինասի կտավի տեսքով շնորհվեց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանին:
«Իսկապես անակնկալ էր ինձ համար այս մրցանակը, ես ծնվել եմ Լիբանանում, Կանադայում մեծ հաջողությունների եմ հասել, բայց շատ հուզված եմ, այս անակնկալը իսկապես իմ կյանքում շատ իմաստալից բան է, որովհետև ստանում եմ իմ շատ սիրելի ժողովրդի կողմից»,- ասաց դերասանուհին:
Մինչ ցուցահանդեսը տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Hi-artonline.com նախագծի հեղինակ և հիմնադիր Աննա Գրիգորյանը նշեց, որ որոշել են ցուցահանդեսը միացնել, ինչպես ինքն ասաց, մեր ամենալավ մշակությաիի իրադարձությանը՝ «Ոսկե ծիրանին»:
«Իմ կարծիքով՝ այդ փառատոնը կինոյում լավ օրինակ է, և մենք էլ ունենանք գեղարվեստի մի նման փառատոն»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագծի խնդիրն է դարձնել հայ գեղարվեստը միջազգային արտ–շուկայի հավասարազոր մասնակից՝ աճուրդի, ինտերնետ վաճառքի և միջազգային համագործակցության միջոցով։
Վերջինիս կարծիքով՝ ցուցահանդեսը հաստատում է մի շատ կարևոր բան, որ վերջին 100 տարում Հայաստանում գոյություն ունեն արվեստի բոլոր ճյուղերը:










