Չինաստանում 5000 տարվա պատմություն ունեցող արձանագրություն է հայտնաբերվել

19:44 • 11.07.13

Չինացի հնագետները պեղումների ժամանակ կացին են հայտնաբերել, որի վրա եղած գրությունը կարող է համարվել ամենահինը պահպանվածների շարքում, տեղեկացնում է BBC-ն:


Ուսումնասիրող մասնագետները կարծում են, որ կոտրված կացնի վրա հայտնաբերված գրառումներն արվել են շուրջ 5 հազար տարի առաջ: Մոտավորապես այդ ժամանակաշրջանին են պատկանում Միջագետքի ամենահին արձանագրությունները, նշում է աղբյուրը:


Կացինը մի շարք այլ գտածոների հետ հայտնաբերվել է Շանհայում: Որոշ փորձագետների կարծիքով՝ գրությունը կարող է հնագույն չինական լեզվի նմուշ լինել: