Բրյուս Լիի երկրպագուները վրդովված են վիսկիի գովազդում նրա «վերակենդանացումից» (տեսանյութ)
Չինաստանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել տեսահոլովակի հայտնվելը, որում «անիմացիոն» Բրյուս Լին գովազդում է Johnny Walker վիսկին։ Լեգենդար դերասանի և քունֆուի վարպետի երկրպագուները սրբապղծություն են անվանել նրա «վերակենդանացման» գաղափարն ալկոհոլի գովազդում, որը նա իր կենդանության օրոք գրեթե չի օգտագործել, գրում է ИТАР-ТАСС-ը։
Սկանդալային տեսահոլովակը հայտնվել է Բրյուս Լիի մահվան 40-ամյա տարելիցի օրվանից մի քանի օր առաջ. նա մահացել է 1973թ. հուլիսի 20-ին, 32 տարեկանում։
Հոլովակում Լին հայտնվում է գործնական կոստյումով, Հոնկոնգին նայող տեսարանով պատշգամբում։ Տեսահոլովակի խորհրդատուն է եղել Բրյուս Լիի դուստրը՝ Շենոնը։ Հոնկոնգյան կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ, սակայն, քննադատել են նման մարքեթինգային քայլը՝ անվանելով այն «ամոթալի և անբարոյական»։










