Սեմ Մենդեսը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմ կնկարահանի
Անգլիացի լրտես Ջեյմս Բոնդի մասին նոր և արդեն 24-րդ ֆիլմը կնկարահանի բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը, ով մասնակցություն է ունեցել նախորդ՝ «007. Կոորդինատները Սքայֆոլ» ֆիլմի ստեղծման աշխատանքներին, գրում է Обозреватель-ը։
Դա պաշտոնապես հաստատել են ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոքոլին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մենդեսը չի ընդունել հաջորդ ֆիլմը նկարահանելու առաջարկը. նա հայտարարել էր, որ պատրաստվում է աշխատել թատրոնում։ Սակայն այժմ պաշտոնապես հաստատվել է, որ Մենդեսը կնկարահանի Բոնդի մասին հերթական ֆիլմը։
Գլխավոր հերոսի դերն արդեն 4-րդ անգամ կկատարի Դենիել Քրեյգը։ Ֆիլմը պետք է էկրաններին հայտնվի 2015թ. աշնանը։










