Կահիրեում Մուհամեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցները ցույցեր են կազմակերպել

23:09 • 12.07.13

Եգիպտոսի գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Կահիրեի փողոցներ՝ պահանջելով նախկին նախագահին վերադարձնել երկրի ղեկավարի պաշտոնը, հայտնում է BBC-ն:


Ցուցարարները բանակին մեղադրում են հեղափոխություն իրականացնելու և ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին պաշտոնից հեռացնելու մեջ:


Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակը երկրի ղեկավարի պաշտոնից հեռացրել էր նախագահ Մուհամեդ Մուրսիին նրա քաղաքականությունից դժգոհող միլիոնավոր մարդկանց ցույցերից հետո: