Կալիֆոռնիայում շուրջ 30.000 դատապարտյալ հացադուլ է հայտարարել

18:22 • 12.07.13

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում շուրջ 30 հազար դատապարտյալ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով բարելավել իրենց պահման պայմանները, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Իշխանությունների տվյալներով, սակայն, սնունդից հրաժարվել է 12 հազար մարդ։

 

Եվս մոտ 1.300 կալանավոր բողոքի ակցիայի շրջանակներում հրաժարվել է աշխատել։ Կալանավորների հիմնական պահանջն է բարելավել իրենց պահման պայմանները, ներառյալ՝ իրենց մատակարարվող սնունդն ու վերականգնողական աշխատանքները բանտերում։

 

Պատկան մարմինները հրաժարվել են տեղեկացնել, թե կոնկրետ որ բանտերում է հայտարարվել հացադուլ։

 

Պատժի կրման դեպարտամենտի ներկայացուցիչ Դեբորա Հոֆմանը նշել է, որ հացադուլը կազմակերպվել է «բանտային խմբավորումների» կողմից, և եթե նշեն բանտերը, ապա դա կարող է վտանգի տակ դնել դատապարտյալներին։