Կոտայքում գործող «Միլիոն» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանության Նաիրիի բաժին այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոն» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com կայքը:
Օպերատիվ-քննչական խումբը, ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն է, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:










