Ճապոնիայում բացվել է խորհրդային մուլտֆիլմերին նվիրված ցուցահանդես. գլխավոր հերոսը Չեբուրաշկան է

16:09 • 12.07.13

Խորհրդային Միության և ժամանակակից ռուս մուլտիպլիկատորների գլուխգործոցները ներկայացված են «Չեբուրաշկան և ռուսական անիմացիայի վարպետները» ցուցահանդեսում, որն այսօր բացվել է ճապոնական Հատիոձի քաղաքի թանգարանում, գրում է newsru.com-ը։

 

Ցուցադրությունում, որը նվիրված է ռուսական մուլտիպլիկացիոն արվեստի 100-ամյակին, առաջին տեղը զբաղեցնում է Չեբուրաշկայի մասին պատմությունը։ Այցելուները կարող են ծանոթանալ պատմությանը, թե ինչպես է ռեժիսոր Ռոման Կաչանովը 1969-ին ստղծել Էդուարդ Ուսպենսկու պատմվածքի հերոսներին, իսկ 2000-ական թթ. սկզբին հերոսներն անսպասելի կերպով մեծ ճանաչում են ձեռք բերել Ճապոնիայում։

 

Ռուսական անիմացիան մեծ հաջողություն ունի ճապոնացի հանդիսատեսի շրջանում։ Այժմ Չեբուրաշկային և Գենա կոկորդիլոսին պատկերելու իրավունքը պատկանում է «Չեբուրաշկա փրոջեքթ» ընկերությանը, որը համապատասխան համաձայնագրեր է կնքել Էդուարդ Ուսպենսկու հետ։

Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 1-ը։