Միջադեպ Կենտրոն և Նորք–Մարաշ դատարանում. շիշը նետել են դատախազի վրա
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պլաստիկ շիշ է նետել մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում է սկսվել։
Ինչպես տեղեկացնում է Yerkir.am կայքը, ամբաստանյալի մոր` տիկին Լալայի նյարդերը տեղի են տվել և նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրեց մեղադրողի հասցեին:
Կարգազանց կնոջը կարգադրիչները դահլիճից դուրս են բերել։










