Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 6 մարդ է զոհվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Էլ-Ամարա շրջանում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել են, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Սիրիական Սանա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել մարդաշատ փողոցում և մզկիթի հարևանությամբ:
Մոտակայքում տեղադրված շինությունները ավերվել են, հայտնում է աղբյուրը:










