Զիյադ Բահա ադ-Դինը դարձել է Եգիպտոսի ժամանակավոր փոխվարչապետ
Եգիպտոսի ժամանակավոր փոխվարչապետ է դարձել սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զիյադ Բահա ադ-Դինը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
«Ես հաստատել եմ ադ-Դինի թեկնածությունը։ Նա կդառնա ժամանակավոր փոխվարչապետ»,-հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ-Բեբլաուին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ալ-Բեբլաուին արդեն սկսել է ձևավորել ժամանակավոր կառավարություն, իսկ «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամները հրաժարվել են ներառվել դրա կազմում։
Հիշեցնենք, որ նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնից հեռացնելուց հետո երկրի ժամանակավոր նախագահն է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։










