ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարը հրաժարական է ներկայացնելու

20:14 • 12.07.13

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն ուրբաթ կհայտարարի իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։


РИА Новости-ն փոխանցում է, որ Ջանեթ Նապոլիտանոն ներքին անվտանգության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո կդառնա Կալիֆոռնիայի համալսարանի նախագահը: