Մեքսիկայում հրաբխի ակտիվության պատճառով փակվել է միջազգային օդանավակայանը
Մեքսիկայի իշխանությունները ստիպած են եղել ժամանակավորապես փակել մայրաքաղաք Մեխիկոյից ոչ հեռու գտնվող Պուեբլա քաղաքի միջազգային օդանավակայանը Պոպոկատեպետել հրաբխի գերակտիվության պատճառով, հայտնում է rosbalt.ru-ն:
Քաղաքի վարչակազմը դեռևս չի տեղեկացրել, թե ինչքան ժամանակով է փակվել օդանավակայանը:
Վերջին ժամանակներում Մեխիկոյից 60 կմ հեռավորության վրա գտնվող Պոպոկատեպել հրաբուխը մշտապես ակտիվություն է ցուցաբերել:










