Թուրքիայում ադրբեջանցի «օրենքով գող» է «թագադրվել»

18:37 • 12.07.13

Թուրքիայում կայացած «գողական հավաքի» ընթացքում ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի նախաձեռնությամբ «թագադրվել է» իր համերկրացի Զաուր Թալիբովը, գրում է Prime Crime-ը։

 

Երիտասարդը քրեական հեղինակություն Բայրամ Թալիբովի որդին է։ Վերջինս սպանվել էր 2006թ.-ի ապրիլին՝ ադրբեջանական «գողական աշխարհի» ներկայացուցիչ Հիքմեթ Մուխթարովի հետ։

 

Հիշեցնենք, որ տարեսկզբին Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանությունից հետո Ռովշան Ջանիևին հաջողվել էր իր շուրջը հավաքել «օրենքով գող» բազմաթիվ ադրբեջանցիների, որոնք նախկինում Ուսոյանի համախոհներն էին։


Զաուր Թալիբովը նախընտրել է «գողական թագը» ստանալ հենց Ռովշանի կողմից։