Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 18.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
լուսանկարը՝shamshyan.com-ի










