Twitter-ը Ֆրանսիայի իշխանություններին է փոխանցել հակասեմական «թվիթներ» կատարած օգտատերերի տվյալները
Twitter սոցկայքի ներկայացուցիչները Ֆրանսիայի իրավապահ մարմիններին են փոխանցել տվյալներ, որոնք կօգնեն բացահայտել հակասեմական գրառումներ կատարած օգտատերերին: Այս մասին հուլիսի 12-ին հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով:
Twitter-ից հայտնել են, որ իրենք կատարել են Ֆրանսիայի հրեա ուսանողների միության հայցի վերաբերյալ ֆրանսիական դատարանի պահանջը: Ընկերությունից չեն տեղեկացրել, թե քանի օգտատերերի տվյալներ են հաղորդել իշխանություններին, հայտնում է աղբյուրը:
Դատարանն ուսանողների միության հայցը բավարարել է 2013-ի հունվարին՝ Twitter-ի ղեկավարությունից պահանջելով բացահայտել հակասեմականների տվյալները:










