Վատիկանում սառեցվել են ձերբակալված եպիսկոպոս Նունցիո Սկարանոյի հաշիվները
Վատիկանում սառեցվել են դրամաշորթության և փողերի լվացման մեջ կասկածվող իտալացի բարձրաստիճան եպիսկոպոս Նունցիո Սկարանոյին պատկանող հաշվեհամարները, տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Վատիկանի ֆինանսական վարչության նախկին աշխատակից Սկարանոն իտալացի նախկին լրտեսի հետ միասին ձերբակալվել է հունիսին այն բանից հետո, երբ մի շարք հաղորդումներ էին ստացվել եպիսկոպոսի հաշվեհամարներով արվող կասկածելի գործարքների մասին:










