Եգիպտոսում իսլամիստները նոր բողոքի ակցիաներ են նախապատրաստում
Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները կոչ են արել անցկացնել «միլիոնների երթ» անցկացնել. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Ինչպես նշում են «Մուսուլման եղբայրների» առաջնորդները, երկուշաբթի քաղաքի բոլոր հրապարակներում հավաքվելու են քաղաքացիներ, ովքեր դեմ են ռազմական հեղաշրջմանը։
«Եգիպտոսը որոշում է կայացնում քվեատուփի մոտ, ցույցերի միջոցով, զանգվածային հանրահավաքներով և նստացույցներ անելով»,-Facebook-ի իր էջում գրել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Իսլամ ալ-Արյանը, որին ձերբակալելու որոշում է կայացվել։
Նա նշել է, որ ոչ ոք՝ ո՛չ քաղաքական էլիտան, ո՛չ ռազմական հրամանատարությունը, ժողովրդին որոշումը պարտադրելու իրավունք չունի։
Երեկ ևս իսլամիստների կողմնակիցները փակել էին մի շարք մայրուղիներ, մայրաքաղաքի հրապարակներ՝ պահանջելով վերադարձնել «օրինական նախագահին»։
Չնայած անկարգությունների և բախումների վտանգին՝ իսլամիստների երթը հանգիստ է անցել՝ այդ թվում Թահրիր հրապարակում։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս իրենց կողմնակիցներին կոչ են արել համախմբվել «ճանապարհայյին քարտեզի» շուրջ, աջակցել անցումային կառավարությանն ու հանդես գալ միասնական ճակատով՝ ընդդեմ երկրում իրավիճակն ապակայունացնելուն։










