Վրաստանի նախկին նահանգապետը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի նախկին նահանգապետ, ՆԳՆ գլխավոր տեսչության նախկին ղեկավար Թենգիզ Գունավան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, հայտնում է Газета.Ru-ն:
Նահանգապետը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, որոնցով սահմանվող պատժաչափը 8 տարի է, սակայն հաշվի առնելով համաներման օրենքը՝ ժամկետը կրճատվել է:
Թբիլիսիի քաղաքային դատարանը Թենգիզ Գունավային մեղավոր է ճանաչել պետական ունեցվածքը յուրացնելու և մսխելու համար, ինչպես նաև պաշտոնական լիազորությունների չարաշահման համար: Նրան մեղավոր են ճանաչել 3000 լիտր բենզինի կտրոնների և շուրջ 30 հազար դոլարի յուրացման գործով:










