Գուանտանամոյի բանտարկյալները դադարեցրել են հացադուլը
ԱՄՆ-ի իշխանություններին պատկանող տխրահռչակ Գուանտանամո բանտի կալանավորները դադարեցրել են իրենց երկարատև հացադուլը, որը նախաձեռնվել էր իշխանությունների ուշադրությունը ազատազրկվածների խնդիրներին սևեռելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի զինվորականները։ Սակայն նրանք չեն բացառում, որ սա ընդամենը փոքր դադար է և օրեր անց հացադուլը կարող է վերսկսվել։ Ամերիկյան կողմն ասել է, որ հացադուլ հայտարարած 102 բանտարկյալներից 99-ն այսօր սնունդ է ընդունել։
Անցած 4 ամիսների ընթացքում Կուբայում գտնվող Գուանտանամոյի կալանավորները պարբերաբար հացադուլ են իրականացրել՝ այդ կերպ ցանկանալով Միացյալ Նահանգներին հիշեցնել իրենց նկատմամբ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի ու ոչ մարդկային պայմանների մասին։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցանկանում է փակել բանտը, սակայն դրան դեմ է Կոնգրեսը։










