Նոր Մոսկվայում ավտոբուսին բախված բեռնատարի վարորդը հայ է եղել
Մոսկվայում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից բեռնատարի վարորդը հայ է եղել։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ավելի վաղ նա 6 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու պատասխանատվության է ենթարկվել։
Այժմ նրան հարցաքննում են ոստիկանությունում։ Ավտոբուսը, որին բախվել է բեռնատարը, տեխնիկապես սարքին վիճակում է եղել։
Հրապարակվել է նաև միջադեպի հետևանքով վիրավորվածների նախնական ցուցակը։ Ըստ այդմ՝ վիրավորների թվում մեկ հայ կա։
Հիշեցնենք, որ այսօր Նոր Մոսկվայում այսօր խոշոր ավտովթար էր տեղի ունեցել։ Ավտոբուսը երկու կես է եղել՝ բեռնատարին բախվելու հետևանքով։ Զոհվել է առնվազն 18 մարդ։










